Բաժիններ՝

Շավարշ Քոչարյանը «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման զարգացումները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հուլիսի 12­-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրի՝ Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացների մասնակիցներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան­Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների շուրջ ՀՀ մոտեցումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս