Արցախի Նախագահը բարերար Կարեն Խաչատրյանին «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է շնորհել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է բարերար Կարեն Խաչատրյանին եւ քննարկել նրա հետ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Կարեն Խաչատրյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: