Բաժիններ՝

Ցուկերբերգը փակում է նոութբուքի խցիկը՝ զգուշանալով լրտեսումից. Gizmodo

Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը փակում է իր նոութբուքի խցիկն ու միկրոֆոնը՝ զգուշանալով լրտեսումից.  հայտնել է Gizmodo հրատարակությունը:

Այս եզրակացությանը հրատարակությունը հանգել է այն լուսանկարի հիման վրա, որը Ցուկերբերգը զետեղել է Facebook-ի՝ իր էջում՝ տոնելու համար ամսական կես միլիոն ակտիվ օգտատերերի նշագծին հասնելու մյուս սոցիալական ցանցի՝ Instagram-ի նվաճումը:

Լուսանկարն ավելի ուշադիր նայելիս կարելի է նրա MacBook նոութբուկի վրա նկատել տեսախցիկի եւ լսահարակցիչի (կամ, հավանաբար, միկրոֆոնի) վրա սոսնձված ժապավենի կտորներ: Հմուտ ցանցահենները կարող են օգտատիրոջ համար աննկատ կառավարել տեսախցիկը:

«Անտարակույս, դա այնքան էլ անհավանական չէ, որ աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը չափազանց կասկածելիորեն է վերաբերվում լրտեսմանը»,- նշել է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս