Բաժիններ՝

Սեյրան Օհանյանի անվտանգության պետի գործով ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին. armlur.am

Armlur.am-ի փոխանցմամբ՝ այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել: Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նշենք, որ այնտեղ է նաև Ռազմական ոստիկանության աշխատակից Հայկ Կարապետյանը: Սյուն որոշումը կայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը: Ստորև ներկայացվող ծանուցագիրն ուղարկվել է լրագրողին, և ինչպես նկատում ենք, այնտեղ որևէ կարգավիճակ, որով նա հրավիրվել է, չի նշվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս