Բաժիններ՝

Սերժ Թանկյանն Արցախին երգ է նվիրել

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր քաղաքական բնույթի հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ երգ նվիրելով Արցախին։ Իր Facebook-յան էջում երաժիշտը, ներկայացնելով իր նոր երգը, գրել է․ «Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի և երգ գրեցի արցախցիների մասին: Դրանից հետո մենք նկարահանեցինք տեսահոլովակ, որի պրեմիերան կայացավ RollingStone.com-ում: Ես շատ շնորահակալ եմ սրա համար: Հատուկ շնորհակալություն Ռենդ Քորթնիին՝ ամեն ինչ շատ արագ կազմակերպելու համար»:

Այս ամենը նա ներկայացրել է՝ օգտագործելով #artsakh #artsakhstrong #serjtankian #rollingstone հեշթեգերը։ Իր «Արցախ» երգում Թանկյանը նշում է, որ հայերն են ապրել Արցախում, խնամել այդ հողերը և պայքարել ազատության համար բռնարար թշնամու դեմ։

Առաջարկում ենք ստորև դիտել տեսանյութը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031