ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պատմական այցը Հիրոսիմա սկսել է ամերիկյան «Իվակունի» ավիաբազա այցով, հայտնում է RIA Novosti-ն:
Բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես՝ նախապես գրանցվելով, այնպես էլ՝ առանց գրանցվելու:
Երևան քաղաքում կառուցվելիք հաջորդ արձանը, ամենայն հավանականությամբ, կլինի «Արարատ 73»-ի արձանախումբը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Այս տարի նշվում է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության 25-ամյակը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը` հանդես գալով Եվրամիության կողմից իրականացվող «Ադրբեջանում ինստիտուցիոնալ շինարարության ոլորտում գործունեության աջակցություն» (SİBA) նախագծի շրջանակում անցկացված համաժողովում:
Թուրքիայի իշխանություններն անսպասելիորեն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները երկրի բոլոր օդանավակայաններում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր, կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը, պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր:
Ստամբուլում այսօր վաղ առավոտից անցկացվում է հակաահաբեկչական օպերացիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Տոկիոյի միջազգային «Խանեդա» օդանավակայանի թռիչքուղում այրվել է Korean Air ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որում գտնվել է 302 ուղևոր և անձնակազմի 17 անդամները, հայտնում է BBC-ն:
Մայիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 2000 թ. ծնված Տ. Բ.-ն, և 2 ուղևորները` 1999 թ. ծնված Կ. Հ.-ն և 1999 թ. ծնված Մ. Բ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսլամական աշխարհը կարող է վստահ լինել, որ ի դեմս Ռուսաստանի հուսալի դաշնակցի կգտնի, որը պատրաստ է օգնել լուծել կենսական խնդիրները: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ասվում է «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինի ուղերձում:
2015 թվականին չի եղել առողջապահության բնագավառում նախատեսված որևէ ծրագիր, որի համար պետությունը պարտավորություն վերցրած լինի ու վճարումները կատարված չլինեն: Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի էներգետիկ դիվանագիտության հարցերով օգնական Ռոբին Դաննիգանը կայցելի Ադրբեջան:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն G7-ի գագաթաժողովի արդյունքով հայտարարել է նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Հայաստանը ներկայացնող, «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ աթլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում:
Ասել, որ «նալոգ հավաքելը» կոռուպցիայի գլխավոր աղբյուրն է, իհարկե, խիստ չափազանցություն կլիներ: Այսօրվա դրությամբ «կոռուպցիոն ռիսկերը» կենտրոնացած են երկու տեղերում` պաշտոնյաների եւ «նրանց հետ փոխկապակցված անձանց» բիզնեսների համար արտոնյալ պայմաններ ստեղծելը եւ զանազան միջազգային ծրագրերը, այդ թվում` վարկային:
G7-ի երկրները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:
Անցած տարի ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել են շուրջ 86.1 մլրդ դրամ ծախսեր` ապահովելով ծրագրի 99.8%-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ, նրանց ինքնագրեր տվել:
Իր ծովային սահմանները հսկելու նպատակով Եվրամիությունը մտադիր է ձեռք բերել 67 միլիոն եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարքեր:
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել, եւ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Այս լուրերը առանձնահատուկ հմայք են ստանում ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում:
Վերջին երկու տարվա կտրվածքով այս օրերին սահմանին իրավիճակն անհամեմատելիորեն հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավ իթ Բաբայանը:
Երեկ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կամ Արցախի մեկ այլ պաշտոնյա պատրաստվում է ընդունել հայրենիք վերադարձած Սամվել Բաբայանին, եւ հնարավո՞ր է՝ նրան որեւէ պաշտոն առաջարկեն:
Մայիսի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը մտած տղամարդը բենզին է լցրել տանտիրոջ վրա և դանակով հարվածել:
«Հակամարտության լուծման հիմքերը վաղուց հայտնի են: Հայկական կողմը պետք է նախապատրաստի իր ժողովրդին խաղաղության և ճիշտ տեղեկատվություն հաղորդի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Ցավոք, գործով մենք տեսնում ենք հակառակը»,- ասել է Գաջիևը:
Մայիսի 27-ին, ժամը 19.30-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի:
Մայիսի 26-ին, ժամը 23.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շուկայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ձերբակալվել է Արտակ Գալստյանը, որին շատերը գիտեն որպես «Վանոյի Արտակ»։ Նախնական տեղեկություններով, նրան մեղադրում են շորթման մեջ։ Հիշեցնենք, որ նա անցնում էր «ֆինանսական բուրգի» գործով՝ որպես տուժող, եւ նրա անունը վերջերս հիշատակեց Տիգրան Ուրիխանյանը՝ իր նկատմամբ «պատվերներ» իջեցնելու եւ որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Անալիտիկ» կայքի հետ կապ ունենալու կոնտեքստում»։
Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 6 ամսական բնակչուհին ամենափոքր տարիքի մարզիկն է դարձել, որն զբաղվում է ջրադահուկային սպորտով: Ռեկորդի տեսագրությունը հրապարակել է ABC News հեռուստաալիքը:
«Ավելի էժան է լինում 35 000 դոլարով ձեռք-մանիպուլյատոր գնելը, քան նվազ արտադրողական աշխատողին պահելը, որը ժամում 15 դոլար է վաստակում ֆրի կարտոֆիլ պատրաստելով»,- պարզաբանել է McDonald’s ընկերության նախկին ղեկավար Էդվարդ Ռենսին: