«ԱՄՆ ներկայիս աշխատակազմը չի կարող խոչընդոտել Ռուսաստանի գործողություններում Ղարաբաղում: ԱՄՆ-ն չունի ազդեցության լծակներ Ռուսաստանի նկատմամբ և երբ Քերին ու Լավրովը հանդիպում են, Լավրովը ստանում է այն ամենն, ինչն իրեն պետք է, նա այդ խոսակցության մեջ հանդես է գալիս, որպես «առաջատար որձ»: Տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, դա ամերիկյան դիվանագիտության ամոթն է»:
«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- նշել է վարչապետը՝ նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և փոխընդունելի որոշումների կայացում:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-ապրիլին 6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա ապրիլին մարտի համեմատ ցուցանիշն աճել է 4 տոկոսով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Հանրապետությունում մայիսի 20-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հայտարարում եմ նաև, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որևէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իմ այդ սեփականությունը» կնվիրեմ հայտնաբերողին»:
ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրան կալանավորելու մասին որոշումը երեկ բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
Կողոպտիչը, ում նկարահանել էր տեսախցիկը, հայտնաբերվեց:
«Կյանքի 86 տարի միջին տեւողությամբ կանայք Ճապոնիայում կարող են ամենաերկար կյանքն ունենալ այն ժամանակ, երբ Շվեյցարիայում միջին հաշվով ամենաերկարն ապրում են տղամարդիկ՝ 81 տարի: Սիեռա Լեոնեի բնակիչները կյանքի ամենակարճ տեւողությունն ունեն երկու սեռերի շրջանում՝ 50 տարի՝ կանանց համար եւ 49 տարի՝ տղամարդկանց համար»,-նշել է Դյուժարիկը:
Եվրամիության 28 անդամ երկրների ներքին գործերի նախարարներն այսօր հրավիրված նիստում հավանության են արժանացրել Եվրահանձնաժողովի առաջարկությունը՝ փոփոխություն կատարել երրորդ երկրների հետ վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմում, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում այսօր հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիան և Իրաքը, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված վիճակը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Սփյուռքահայ Կայլ Խանդիկյանին (Kyle Khandikian) հեռացրել են Հայաստանի պարային խմբերից մեկից, այն բանից հետո, երբ իմացել են, որ տղան միասեռական է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կայլը՝ նշելով, որ պաշտում է հայկական պարը, փորձել է դրա միջոցով գտնել իր հայկական ինքնության հետ կապը, սակայն Հայաստանում ենթարկվել է սեռական խտրականության:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պատմական» է համարել երկրի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունումը, որի օգտին այսօր քվեարկել է 550 խորհրդարանականներից 376-ը:
«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- նշել է Արթուր Աբրահամը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը այցելել է շրջանում գտնվող զորամասերից մեկը, որտեղ ողջունել է տեղի զինվորականներին և գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի գլխավորությամբ ապրիլյան առաջին օրերից Արցախում գտնվող երկրապահ կամավորականներին:
«Անկասկած Եվրասիական տնտեսական միության կարևոր հարցերից է Մաքսային օրենսգրքի ընդունումը, որի համաձայնեցումը ձգձգվում է: Մենք եկել ենք արագ կերպով այն կատարելու համաձայնությանը: Սկզբունքորեն այսօր մենք կարող ենք ֆիքսել վերջնական ամսաթիվ այդ կարևոր փաստաթղթի ընդունման համար»,-ասաց ՌԴ վարչապետը: Նրա խոսքով` օրենսգիրքը կմիասնականացնի ու կհեշտացնի մաքսային ձևակերպման գործընթացը` այն դարձնելով կանխատեսելի բիզնես հանրության համար:
Օրենսդրական բացեր կան՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, թմրամոլներին վարորդական վկայականների տրման, հետագայում դրանց փոփոխության հետ կապված: Այսօր Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ընթացքում այս մասին ասաց Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանը:
Ադրբեջանն աշխատում է գործողության հեռահար շառավիղ ունեցող օպերատիվ-տակտիկական հրթիռների ձեռքբերման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը:
Իսլամական բանկերն ավելի արագ են զարգանում ավանդական բանկերից, մահմեդականները տարեկան 1,8 տրիլիոն դոլար են ներդնում իսլամական բանկերում: Այս մասին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի փոխնախարար Աբդուլա ալ Սալեհը Կազանում կայացած գագաթնաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բեռնատար մեքենաների ստուգման համար նախատեսված 1,5 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան սքաներ է տեղադրվել վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում: Այն տեղադրվել է Եվրամիության կողմից՝ Հարավային Կովկասում սահմանների ղեկավարման ինտեգրացիային նպաստելու նպատակով, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Մայիսի 20-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Լեռնանիստ գյուղի մոտակայքում՝ կորել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ք. Պ.-ն:
Մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, որտեղ մայիսի 23-ին անցկացվելու է ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովը, հայտնում է ANS PRESS-ը:
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունները պատրաստ են անդամ երկրների ղեկավարների հաստատմանն առաջարկել նավթի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերով համաշխարհային գագաթաժողովին, որը մեկնարկելու է մայիսի 23-ին, հայտնում է TASS-ը:
Ադրբեջանի Միլի մեջլիսն (խորհրդարան) ընդունել է համաներման մասին ակտը, որը առնչվելու է 10 հազար դատապարտյալի, որոնցից 3500-ը ազատ կարձակվի բանտերից:
Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվեցին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչու է Պուտինը հրաժարվել մասնակցել Ստամբուլում մայիսի 23-24-ը կայանալիք ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովին, հայտնում է Lenta.ru-ն:
Այսօր Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հանրապետությունում ճանապարհային երթևեկության արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում:
Քաղաքացին, լսելով ոստիկանների խոսակցությունը, սկսել է հայհոյանքներ հնչեցնել և բռնություն կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Շտապօգնության ժամանելուց հետո, Սուսաննա Գ.-ն քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ և շարունակել է հայհոյանքներ հնչեցնել: