Բաժիններ՝

«Յուրաքանչյուր վարչական իրավախախտումների տուգանային միավորների կիրառումը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի շրջանառությունից դուրս գան այն անձինք, որոնք չունեն բարեխղճություն». փոխնախարար

Այս փուլում ՀՀ Արդարադատության նախարարությունում լրամշակվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը: Այսօր Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր վարչական իրավախախտումների տուգանային միավորների կիրառումը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի շրջանառությունից դուրս գան այն անձինք, որոնք չունեն բարեխղճություն.

«Եվ միայն գումարը վճարելու միջոցով հնարավորություն չընձեռվի անձին՝ անընդհատ վարորդական վկայական ունենալ:

Արդարացի հավասարակշռությունը պահպանելու համար, կարծում եմ, այս տուգանային միավորների չափի հարցը, թե ինչպիսի իրավախախտումների նկատմամբ պետք է կիրառվի, ինչքան պետք է կիրառվի, ինչքան ժամանակաշրջանում պետք է պահպանվեն, երբ են զրոյացվում, առաջիկայում կներկայացնենք քննարկման»:

Ա. Մկրտչյանի խոսքով՝ նոր մոտեցումներից է՝ վարչական իրավախախտումների տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի վարչական իրավախախտումներով ներկայացրած ակտերի ուժի մեջ մտնելու հարցը. «Վարչական իրավախախտումների ակտն անմիջապես ուժի մեջ չի մտնում, և եթե անձն ակտը ստանալուց հետո բողոքարկում է, լսումներ են իրականացվում, իսկ եթե չի բողոքարկվում, ապա ակտը մտնում է ուժի մեջ: Սա դրույթ է, որով հնարավորություն է ստեղծվում անհամաձայնության դեպքում իրականացնել ամբողջական վարույթ և իրականացնել ամբողջական լսումները»,- նշեց փոխնախարարը, ըստ որի՝ սա արդարացի հավասարակշռություն է պահպանում պետության ծախսերի միջև, որպեսզի լրացուցիչ ավելորդ վարչական ծախսեր չլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս