Բաժիններ՝

Արագաչափ սարքերն ավելացվելու են. ՃՈ պետ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հանրապետությունում ճանապարհային երթևեկության արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը: «Այո, մենք տեսնում ենք արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն: Կավելացնենք այնքանով, որքանով որ անհրաժեշտ կլինի»,- նշեց Հակոբյանը:

Նա հավելեց՝ երբ որևէ վայրում արագաչափ սարք տեղադրելու անհրաժեշտություն է առաջանում, ճանապարհային ոստիկանությունը դիմում է այդ արագաչափերը տեղադրող և սպասարկող Security dream ընկերությանը, որն էլ պարտաճանաչ կերպով աջակցում է՝ կատարելով իր պայմանագրային պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031