Բաժիններ՝

Պայթած ավտոբուսը պատկանում էր Պալաչի սնանկացած ընկերությանը. armlur.am

Ապրիլի 25-ին, 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա մեկ զոհ: Տեղեկացրել էինք նաև, որ 7 վիրավոր կա: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 63 համարի ավտուբուսը սպսարկում է «Քինգ դելյուքս» ընկերությունը, որը պատկանում է Արթուր Հարությունյանին (Պալաչ):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ վթարի է ենթարկվել կրկին «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս