Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին կտեղափոխվեն Թեմզայի ափ
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի հոլիվուդյան զույգն ամսական 15 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 21,5 հազար դոլար) առանձնատուն է վարձել Սուրեյում՝ Լոնդոնի արվարձանում: Այս մասին գրել է Daily Star-ը:
Աստղային զույգի նոր տունը գտնվում է Թեմզայի ափին: Այն Քենեթ գետի ափի Ռեդինգ քաղաքում Ջորջ և Ամալ Քլունիների կալվածքից կատերով 35 րոպեի ճանապարհ է բաժանում:
Կալվածքում կան ութ ննջասենյակ, երկու լողավազան (ծածկած և բաց), սպագոտի, տնային կինոդահլիճ, բիլյարդի սենյակ, թենիսի խաղահրապարակ: 1,2 հեկտար տարածքն ունի դեպի գետ տանող իր զառիվայրը:
Զույգը տանը կապրի իր վեց երեխաների հետ, ճշտվում է հաղորդագրության մեջ:
«Աստղային զույգին դուր է գալիս, որ հարևանությամբ կան խաղալիքների շատ խանութներ, եւ որ կալվածքը համեմատաբար հեռու չէ Լոդոնի կենտրոնական շրջաններից»,- մեջբերում է հրատարակությունը իրազեկ աղբյուրի խոսքը:
Զույգն առանձնատունը վարձել է «Պատերազմի մեքենան» ֆիլմում Բրեդի նկարահանվելու ժամանակաշրջանում, ֆիլմ, որը պատմում է աֆղանական իրադարձությունների մասին: Ֆլիմի բեմադրողը և սցենարիստը Դեւիդ Միշոն է («Ռովեր», «Հեշեր»): Ֆիլմում գլխավոր դերը կկատարի Բրեդ Փիթը: Դերասանը պատրաստվում է Լոնդոնում նկարահանվել կես տարի: