Բաժիններ՝

Տղամարդը խանդի պատճառով, ծեծելով սպանել է Ռ. Ջումայանին

Ապրիլի 15-ին, ժամը 7.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի աջ հատվածում կնոջ դիակ կա և հնարավոր է, որ կինը մահացել է վրաերթի հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում հայտնաբերել է 1981 թ. ծնված Ռուզան Ջումայանի դիակը:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արատատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, ինչպես և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Ջումայանը չի մահացել վրաերթի հետևանքով, այլ նրան նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, խանդի պատճառով, ծեծելով սպանել է 1980 թ. ծնված Արման Սարգսյանը:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Արման Սարգսյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս