Բաժիններ՝

«Ես երջանիկ եմ, որ այսպիսի թիմ ունեմ». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը, որը տեղի էր ունենում «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ տանտերերի: Ֆերնանդո Տորեսի հեռացման պատճառով «Ատլետիկոն» հանդիպման մեծ մասը խաղում էր 10 հոգով:

«Խաղում անհավասարություն ստացվեց` կատարված դրվագի պատճառով: Մինչև հեռացումը մենք շատ լավ էինք խաղում: Մենք հնարավորություն ունեինք ևս մեկ գնդակ խփելու, բայց մենք չկարողացանք դա անել: Ես երջանիկ եմ, որ այսպիսի թիմ ունեմ: Միշտ պետք է տեսնել դրական պահերը: Մենք կաշխատենք լավատեսությամբ մոտենալ պատասխան խաղին: Վստահ եմ, որ «Վիսենթե Կալդերոնը» կաջակցի մեզ հաջորդ շաբաթ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս