Բաժիններ՝

Մնում է դրական զարգացում գտնել

«Այստեղ մենք խնդիր ունենք, արդյունավետության բարձրացման խնդիր ունենք և, կարծում եմ, միայն զուտ պետական պարտքով չպետք է առաջնորդվել, համախառն պարտքն էլ պետք է դիտարկել: Մենք այստեղ կապիտալի շուկաների զարգացման խնդիր ունենք, պարտքը բաժնեմասի փոխարինելու մեխանիզմների զարգացման խնդիր պետք է դնենք, որպեսզի բեռը տնտեսության վրա շատ չլինի, արդյունավետությունն էլ քիչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով դիտարկմանը, որ արտաքին պարտքն ավելանում է, իսկ հարկային մուտքերը` պակասում:

Ըստ նրա` այդ տեսակետից, իհարկե, մտահոգություններ միշտ կան, սակայն կարևոր է քննարկել, թե ինչ մեխանիզմներ պետք է գործարկել:

Նախարարը կոչ արեց փորձել մտահոգությունը նաև զուգակցել դրական զարգացումների հետ, և միայն չհրապարակել թվեր` հիմնվելով ԱՎԾ-ի վրա, թե պարտքը 5մլրդն անցավ, 34 մլն էլ վերջերս է ավելացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս