Բաժիններ՝

«Վալենսիան» Ժոզե Մոուրինիոյին կառաջարկի տարեկան 19 մլն եվրո

Չղջիկների սեփականատեր Պիտեր Լիմը պատրաստ է պայթեցնել տրանսֆերային շուկան:

Միլիարդատերը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Մոուրինիոյին, և նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել մարզչի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռևս փետրվարին, երբ Մոուրինիոն և Մենդեշը հյուրընկալվել էին Լիմին` նրա հարազատ Սինգապուրում:

Ինչպես հայտնի է դարձել The Sun-ին, «Վալենսիան» կառաջարկի Ժոզե Մոուրինիոյին տարեկան 19 մլն եվրո աշխատավարձ և 125 մլն եվրո` ամառային տրանսֆերների համար: Հաշվի առնելով նաև բոնուսները, պորտուգալացին «Վալենսիայում» կարող է վաստակել տարեկան 25 մլն եվրո:

Լա Լիգայի ավարտից 8 տուր առաջ «Վալենսիան» գրավում է 14-րդ տեղը:

Կարդացեք նաև

The Sun-ը բրիտանական տաբլոիդ է, որը տարածում է նաև չճշտված աղբյուրներից ստացված տեղեկություններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930