Բաժիններ՝

ԱԺ բյուջետային գրասենյակն ամփոփեց եռամսյակի արդյունքները

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ բյուջետային գրասենյակի անդամ Գագիկ Բարսեղյանը ներկայացրեց իրենց գործունեության առաջին եռամսյակի աշխատանքի հաշվետվություն:

«Ես բարձր եմ գնահատում, ծավալուն աշխատանք է կատարվել և մշակված փաստաթղթերի հիման վրա պատգամավորները կարող են ավելի բարձր մակարդակի գործունություն ծավալել»,- ասաց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում պատգամավորների հարցումները գրասենյակին կավելանան:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով` պատգամավորներն իրենք պետք է գիտակցեն և դիմեն գրասենյակին, պարտադրել չեն կարող:

Հանձնաժողովը դրական գնահատեց գրասենյակի գործունեության առաջին եռամսյակի արդյուքնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930