Բաժիններ՝

Քրքումի դիմակ՝ ակնեի դեմ

Դեռահասների գրեթե 70-80%-ը տառապում է ակնեով, բայց միայն դեռահասները չեն, որ առերեսվում են այս տհաճ երևույթի հետ: Երիտասարդների մոտ ևս հաճախ կարելի է հանդիպել ակնեի խնդրին: Ակնեի առաջացման պատճառները տարբեր են՝ սթրես, հորմոնային խախտումներ, օդի աղտոտվածություն, և այլն:

Հատկապես աղջիկների մոտ՝ որևէ կարևոր իրադարձության նախօրեին ակնեի ի հայտ գալը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ: Թանկարժեք քսուքների վրա հսկայական կարողություն ծախսելը լուծում չէ, քանի որ միշտ չէ, որ այդ քսուքները ցանկալի արդյունք են ապահովում: Կարող եք բնական միջոցներ օգտագործել, որոնք կօգնեն ազատվել ակնեից և վերադարձնել մաշկի գեղեցկությունը:

Healthyfoodteam կաքը ներկայացնում է մի դիմակ, որը մաշկին փայլ կհաղորդի և կհարթեցնի այն: Ձեզանից կպահանջվեն ընդամենը մի քանի բաղադրիչներ: Ամենակարևոր բաղադրիչը քրքումն է:

Մեծ տարայի մեջ 2 գդալ ալյուր լցրեք, ավելացրեք կես թեյի գդալ քրքում և մեկ թեյի գդալ նշի յուղ: Ամբողջը խառնեք և փոքր-ինչ կաթ ավելացրեք: Ամբողջը կրկին խառնեք և շարունակեք լցնել կաթն այնքան ժամանակ, մինչև խյուսանման զանգված ստանաք: Քրքումով դիմակը պատրաստ է:

Կարդացեք նաև

Ստացված դիմակը բարակ շերտով քսեք դեմքին: Խուսափեք աչքերի մեջ ընկնելուց, քանի որ հնարավոր է՝ մրմռացնի: Կարող եք քրքումով այս դիմակը քսել նաև պարանոցի հատվածին: Դիմակը թողեք մնա 20 րոպե, ապա լվացվեք գոլ ջրով:

Սովորաբար հնդկացի հարսնացուները քրքումով այս դիմակն օգտագործում են հարսանիքից առաջ՝ թարմ և փայլուն տեսք ունենալու համար:

Քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինը կանխարգելում է ակնեի առաջացումը:

Եթե հղի եք և ցանկանում եք փորձել այս դիմակը, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս