Քրքումը կանխում է թուլամտության զարգացումը
Փորձերի և հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ բանջարեղենն ու մրգերը տարբեր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա: Վերջերս բացահայտվել է, որ քրքումի (Куркума) ընդամենը 1 գրամը շաքարախտ ունեցող մարդկանց մոտ լավացնում է հիշողությունը: Այս հայտնագործությունը շատ կարևոր է, քանի որ ծերացումը հանգեցնում է մի շարք պաթոլոգիաների, որոնք նպաստում են շաքարախտի առաջացմանը:
Փորձի հեղինակ, պրոֆեսսոր Մարկ Ուոկվիստը համոզված է, որ ժամանակին բոլոր միջոցների կիրառումը պայքարի 2 ձևերի հնարավորություն կտա՝ կամ պաթոլոգիայի զարգացման դանդաղեցում, կամ նրա ազդեցության փոքրացում:
Գիտնականն ու իր աշխատախումբը հետազոտությունները կատարում էր Թայվանում: Այդ փորձի շրջանակներում ստուգում էին շաքարախտով հիվանդ կանանց և տղամարդկանց կարճատև հիշողությունը: Գլխավոր պայմանն այն էր, որ հետազոտվողներն ինսուլին չէին ընդունում: Հարկ է նշել, որ հետազոտվում էին 60 տարեկանից մեծ մարդիկ:
Փորձի շրջանակներում որպես ստուգիչ՝ օգտագործել են պլացեբո: Կամավորներին տալիս էին 1 գրամից քիչ քրքում՝ նախաճաշի հետ (որն անպայման ներառում էր սպիտակ հաց): Կարճատև հիշողությունը ստուգվում էր նախաճաշից առաջ և հետո:
Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ քրքումի 1 գրամը լավացնում է կարճատև հիշողությունը: Նման արդյունք դիտվում էր սնունդն ընդունելուց 6 ժամ անց:
Նյութը պատրաստեց Մարիա Անտոնոսյանը