Քրքումով բուժիչ հզոր ըմպելիք

Դերասանուհի Քլոե Փարքը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով, սակայն Բալիում հայտնաբերած քրքումով ըմպելիքը, որը պատրաստված էր Բալիական ոճով, ապշեցրել էր նրան:

Քրքումն ամենահզոր բուժիչ խոտաբույսերից մեկն է: Ըստ healthy-holistic-living.com-ի՝ այն հրաշալի միջոց է ոսկորների և հոդերի համար, քանի որ հակաբորբոքային ամենաազդեցիկ խոտաբույսերից է: Այն կանխարգելում է նաև քաղցկեղի տարածումը:

Քրքումը նաև լյարդը և երիկամները մաքրող միջոց է, արագացնում է նյութափոխանակությունը և օգնում քաշ կորցնելուն: Բացի այդ, այն նաև բուժում է ընկճախտը (դեպրեսիան), փսորիազը, վնասված մաշկը, արթրիտն ու այլ խնդիրներ:

Այդ իսկ պատճառով, քրքումն օգտագործվում է և՛ այուրվեդյան, և՛ չինական բժշկություններում: Ահա թե ինչից պետք է սկսել.

Կարդացեք նաև

  • 10 սմ-անոց քրքում
  • 5-7 հնդկարմավ (Тамаринд, индийский финик)
  • 2 կիտրոն
  • Բնական մեղր
  • Ջուր

Կեղևազատեք քրքումը: Հնդկարմավից հեռացրեք արմատը, քանի որ մեզ անհրաժեշտ է միայն ներսի հատվածը: Մեծ տարայի մեջ ջուր լցրեք, մեջը գցեք քրքումը և թողեք եռա 20 րոպե՝ մինչև ջուրը դեղնի: Մինչ քրքումի ջուրը եռում է, մեկ այլ տարայի մեջ 2.54սմ-ի չափով ջուր լցրեք կտրատած թամարինդի վրա, փայտե գդալով խառնեք միրգն այնպես, որ ջեմանման զանգված ստանաք: Ավել ջուր պետք չէ, բայց եթե խիտ զանգված է ստացվել՝ կարող եք փոքր-ինչ ջուր ավելացնել:

Այդ ընթացքում կնկատեք, որ փոքրիկ կորիզները դուրս են գալիս: Երբ փափուկ զանգված ստանաք՝ անջատեք կրակը և թողեք սառչի:

Վերադառնանք քրքումին: Սառը ջուր ավելացրեք քրքումի ջրին, որպեսզի ջերմաստիճանը մի փոքր իջնի: Քրքումի ջուրը՝ քրքումի հետ միասին, լցրեք բլենդերի մեջ և հարեք:

Այս ամենից հետո թամարինդի զանգվածն անցկացրեք թանզիֆի (марля) միջով, այնպես, որ թամարինդները մնան տարայի մեջ: Տրորեք ջեմը փայտյա գդալով՝ հեռացնելով կտերը: Հնդկարմավի (թամարինդի) հատիկները, որոնք մնացել էին թանզիֆի վրա, լցրեք բլենդերի մեջ և հարեք քրքումի ջրով: Այնուհետև քամեք կիտրոնը բլենդերի մեջ, ավելացրեք մեղրը, և հյութը պատրաստ է: Ըմպելիքը դրեք սառնարանը 3-4 օրով և խմեք ամեն օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս