Քրքումի ոսկե կաթ. հնագույն ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը

«Այուրվեդը» («Գիտություն կյանքի մասին») առողջապահական հնագույն համակարգերից է, որը ստեղծվել է Հնդկաստանում: Այն  ընդունվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից: Դարեր շարունակ  «Այուրվեդը» մոռացության էր մատնվել: Վերջին տարիներին «Տրանսցենդենտալ մեդիտացիա» ծրագրի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգիի ղեկավարությամբ ու ջանքերով, «Մահարիշի-Այուրվեդ» անվանումով՝ նոր կյանք ստացավ: Սա գիտություն է մտքի ու մարմնի՝ ներդաշնակություն հաստատելու մասին:

Այուրվեդյան այս բաղադրատոմսը պատրաստելու համար օգտագործվում է 2 համեմունք՝ քրքումն ու սև պղպեղը:  Քրքումը ծագել է Հնդկաստանից, որտեղ այն հազարավոր տարիներով օգտագործվել է կերակուրների պատրաստության,  առողջապահության և գեղարարության մեջ: Դրա ակտիվ բաղադրիչը կոչվում է քուրքումին: Քուրքումինը սև պղպեղի հետ համադրելիս՝ դրա կենսաակտիվ նշանակությունը մեծանում է:

Ոսկե կաթի սննդարար հատկանիշները

Կարող եք ամեն օր խմել ոսկե կաթը և ստանալ դրա ամբողջ սննդարար հատկանիշները:

Կարդացեք նաև

  • Այն հականեխիչ և հակաալերգետիկ է, և դրա հաշվին հանգստացնում է ցավերը:
  • Մաքրում է լյարդը և օգնում մաքրել արյունը:
  • Լավ է նաև հոդերի խնդիրների դեպքում, օրինակ՝ օստեոարթրիտի դեպքում
  • Օգնում է  մաշկի խնդիրների դեպքում:
  • Լավացնում է իմունիտետը և սնուցում է օրգանիզմը հակաօքսիդանտներով:

Բաղադրատոմսը բաժանվում է 2 մասի: Սկզբում կսովորենք պատրաստել քրքումի մածուկ: Հետո կօգտագործենք այդ մածուկը՝  ոսկե կաթ պատրաստելու համար

Քրքումի մածուկ

  • ½ բաժակ ջուր
  • ¼ բաժակ քրքումի փոշի
  • ½ թեյի գդալ աղացած պղպեղ

Կաթսայի մեջ ջուր լցրեք և դրեք միջին կրակին, ավելացրեք քրքում և պղպեղ, խառնեք այնքան, մինչև խյուսանման մածուկ ստանալը:  Ձեզանից կպահանջվի 7-9 րոպե: Եթե չափազանց խիտ լինի զանգվածը, կարող եք մի փոքր ջուր ավելացնել:

Սառեցրեք խառնուրդը և լցրեք ապակե տարայի մեջ:  Մածուկը պետք է պահել սառնարանում 2-3 շաբաթ: Դրանից հետո այն ստեղծում է մետաղային համ, այնպես որ պետք է խուսափեք դրա օգտագործումից:

Շատերը օգտագործում են մածուկը՝ առանց եփելու: Դա լավ է ցավերը հանգստացնելու համար: Սաստիկ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում օրական 1 թեյի գդալի չափով օգտագործել: Ցավը պետք է որ անցնի 3-4 օր հետո:

Ոսկե կաթ

  • ¼ թեյի գդալ քրքումի մածուկ
  • 1 բաժակ նշի կաթ, կարող եք օգտագործել նաև սովորական կաթ
  • Փոքր-ինչ մեղր
  • 1 թեյի գդալ կոկոսի յուղ

Կաթն ու քրքումի մածուկը դրեք դանդաղ կրակի վրա: Լավ խառնեք և եռացրեք: Վերցրեք կրակից: Երբ ըմպելիքը սառչի, ավելացրեք մեղրն ու յուղը:

Ըմպելիքն ունի նուրբ ոսկեգույն երանգ, հենց այդտեղից էլ գալիս է  անունը: Եթե երբեք չեք օգտագործել քրքում, սկսեք քիչ չափաբաժնով  և հետևեք արդյունքին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Տեսանյութեր

Լրահոս