Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «բացարձակ բեսպրեդել» է անվանել Անկարայի գործողությունները թուրք-սիրիական սահմանին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիմա ասում եմ ուրեմը լսեք, ի՞նչ է նշանակում Լիանա Զուրաբյանի ընտրայլը «Կիսաբաց լուսամուտի» հանդիսատեսն է: Չի կարելի այդպես գրել, թող լավ իմանան տեղեկությունը հետո գրեն, եթե ես պատիվ պահանջեմ, այդ լրատվականները փակել կտամ:
Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին:
Ամերիկյան Exxon South Caspian Limited նավթագազային ընկերությունը, որը ընդգրկված է Exxon Corporation-ի կազմում, հայտարարել է Ադրբեջանում իր մասնաճյուղի փակման մասին, գրում է ադրբեջանական Vergilər թերթը:
Երևանի քաղաքապետի հարաբերությունները Դեմիրճյանների ընտանիքի հետ ջերմ է և որևէ հակասություն պետք չէ փնտրել:
Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի, աշխատասիրության ու արվեստի յուրատեսակ ըմբռնումի հիշարժան վկայությունն են:
Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ ամիսներ շարունակ թուրքական ուժային կառույցները գործողություններ են իրականացնում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ, նոր բախման հետևանքով երեք թուրք զինվոր է վիրավորվել:
The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ Մակարտնիին Լոս Անջելեսում թույլ չեն տվել մասնակցել Grammy մրցանակաբաշխության արարողության ավարտից հետո կայացած երեկույթին:
Գիշերը 01:00-ին, երբ թերթի տպագրության ավարտին րոպեներ էին մնացել, հոսանքազրկվեց Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում` Աբովյան 22ա հասցեն:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել «Բիգմալիոն» գործի շրջանակում, հայտնում է BFM-TV հեռուստաալիքը:
Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել ստիպել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի կառավարությանը հրաժարական ներկայացնել, հայտնում է BBC-ն:
Ծայր աստիճանի անգրագետ եւ անուղեղ զանգվածն ի վերջո դառնում է վտանգավոր նաեւ իշխանության համար` այն դեպքում, երբ «կերը» քչություն է անում:
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործողությունները պետք չէ համարել մրցակցության դրսևորում երկու երկրների ղեկավարների միջև:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի լավ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել «շուտ, քան ուշ»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մերկելի կուսակցության ներկայացուցչին:
Կարեն Ճշմարիտյանը մանրամասն անդրադարձել է նաև Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերին և պլաններին, որոնց իրագործումը տնտեսական զարգացման խոստումնալից հեռանկարներ է բացում:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Մինսկ-Աշխաբադ չվերթ իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորի մահվան պատճառով, հայտնում է LifeNews-ը:
Դասղտանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է արդեն չորսի՝ գիշերը մահացել է ևս մեկ տուժած՝ 60-ամյա Գուլիմատ Ռաբադանովան, հայտնում է LifeNews-ը:
«Դա ծանր աշխատանք է, ու դրա իմաստն այն չէ, որ ասես այն, ինչ դուր կգա մարդկանց ու անես այն, ինչ կօգնի պետք եղած օրը հայտնվել նորությունների թողարկումներում»,- նշել է ԱՄՆ գործող նախագահը:
Երեկ Շիրակի մարզի Առափի համայնքում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Կասկածյալը ձերբակալվել է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետություններն անհանգստացած են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծումների կապակցությամբ եւ պայմանավորվել են համոզել Անկարային՝ հարգել միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է փետրվարին ԱԽ-ն նախագահող վենեսուելացի դիվանագետ Ռաֆայել Ռամիրեսը՝ ամփոփելով Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցության արդյունքները:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների եւ վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաեւ ավտոմեքենա վարել:
Փետրվարի 17-ին, ժամը 05.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Երևանում փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև:
Փետրվարի 17-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա: Նրան տեսել են օդանավակայանում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն քիչ «ընդդիմադիրներից» մեկը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը լքել է «պոստը», մեր տեղեկություններով՝ ռեկտորին ազատել են աշխատանքից: