Արթուր Բաղդասարյանը շարժվում է Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա: Նրան տեսել են օդանավակայանում: Փորձեցինք ՕԵԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչն էր ուղեւորության նպատակը: Վերջինս նշեց, որ Արթուր Բաղդասարյանը ՌԴ է մեկնել «Ռոսնեֆտի» եւ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամի աշխատանքային պարտականությունների հետ կապված:

Հետաքրքիր է, որ այցը եղել է փետրվարի 21-ին՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդի» հիմնադիր համագումարի նախօրյակին: Գուցե ՕԵԿ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով, գնացել է Մոսկվայից իր «հաղթանակը» բերելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս