
Դիարբեքիրում թուրք զինվոր է զոհվել

Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ ամիսներ շարունակ թուրքական ուժային կառույցները գործողություններ են իրականացնում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ, նոր բախման հետևանքով երեք թուրք զինվոր է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը: Վիրավոր զինվորները տեղափոխվել են Դիրաբեքիրի հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրանցից մեկի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել:
Թուրքական զինուժի և քուրդ զինյալների բախման հետևանքով զոհվել է նաև PKK-ի մեկ մարտիկ: