
Մերկելը պատրաստ է պատժամիջները հանել Ռուսաստանի վրայից. Reuters

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի լավ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել «շուտ, քան ուշ»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մերկելի կուսակցության ներկայացուցչին:
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարին Մերկելը հայտարարել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի վրայից հանել պատժամիջոցները ու դա անել «այսօր, այլ ոչ թե վաղը»:
Սակայն նա նշել է, որ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու որոշումը հիմնված է լինելու Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ համաձայնագրի կատարման վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Մերկելը հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման մասին մինչ այն պահը, երբ Ռուսաստանը կկատարի Մինսկի համաձայնագիրը: