Բաժիններ՝

Պահակախումբն արգելել է Փոլ Մակարտնիին մասնակցել երեկույթին

The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ Մակարտնիին Լոս Անջելեսում թույլ չեն տվել մասնակցել Grammy մրցանակաբաշխության արարողության ավարտից հետո կայացած երեկույթին: Պատճառն այն է եղել, որ պահակախումբը չի ճանաչել ռոք-բեմի 73-ամյա վետերանին, տեղեկացնում է «Արմենպրես&ra quo-ը:

Այս պատմության մասին հայտնի է դարձել TMZ ինտերնետ-հրատարակության լուսանկարչի շնորհիվ, որը նկարել է Մակարտնիին եւ փորձել նրան մի քանի հարց տալ: Երաժիշտը փորձել է մտնել Լոս Անջելեսի «Արգայլ» գիշերային ակումբ, որտեղ ամերիկացի ռեփեր Tyga-ն երեկույթ Էր կազմակերպել Grammy-ի պարգեւատրման արարողությունից հետո: Պահակները հրաժարվել են ներս թողնել «բիթլին»՝ չճանաչելով նրան:

Երեկույթում հայտնվելու երկրորդ փորձից հետո Մակարտնին տեղի է տվել: «Ինչպե՞ս են VIP-երը հայտնվում այնտեղ: Մեզ ավելի ամրակազմ տղաներ կպահանջվեն»,- հայտարարել է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29