Բաժիններ՝

Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել «Բիգմալիոն» գործի շրջանակում, հայտնում է BFM-TV հեռուստաալիքը:

Փետրվարի 16-ի առավոտյան Սարկոզին հարցաքննության համար ներկայացել է Փարիզի դատարանին կից ֆինանսական հանցագործությունների հետաքննության բաժին: Նրա հարցաքննությունը տևել է 12 ժամ:

Ֆրանսիայի նախկին նախագահը կասկածվում է ֆինանսական չարաշահումների մեջ, որոնք թույլ է տվել 2012թ. նախագահական քարոզարշավի ժամանակ:

Ֆրանսիական մամուլը գործը կնքել է «Բիգմալիոն» անվանումով, որը այն PR-գործակալության անվանումն է, որի միջոցով իրականացվել է Սարկոզիի նախընտրական մարաթոնի համար նախատեսված գումարների մի մասի ֆինանսավորումը:
Ինչպես պարզել է հետաքննությունը, Սարկոզիի ընտրական քարոզարշավի ժամանակ զգալի բարձրացվել են ծառայությունների գները՝ նպատակ ունենալով ստանալ միջոցներ, որոնք դուրս են այդ սահմանափակումների շրջանակից, որը ֆրանսիական օրենքներով դրված է նախընտրական օրենքների ֆինանսավորման վրա:

Մի շարք գնահատականների համաձայն՝ «Բիգմալիոնով» ստացված անօրինական միջոցները հասնում են 10-11 միլիոն եվրոյի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս