Բաժիններ՝

Սիրիան իմ ու Պուտինի միջև մրցություն չէ. Օբամա

Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործողությունները պետք չէ համարել մրցակցության դրսևորում երկու երկրների ղեկավարների միջև:

«Սիրիան մրցակցություն չէ իմ ու Պուտինի միջև»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիայում ԱՄՆ-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիայի գագաթաժողովում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Օբաման ընդգծել է, որ Սիրիայի փլուզման սպառնալիքը չի շեղի կոալիցիային իր հիմնական խնդրի կատարումից՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից:

ԱՄՆ նախագահը կոչ է արել Սիրիայի ճգնաժամը կարգավորել քաղաքական բանակցություններով, իսկ Մյունխենի պայմանավորվածություններն անվանել է «հնարավորությունների փորձարկում» հակամարտության բոլոր մասնակիցների համար, թեև ընդունել է, որ կրակի դադարեցումը շատ բարդ է լինելու:

Նա դարձյալ առաջարկել է ՌԴ իշխանություններին մտածել, թե արդյոք նրանց հարկավոր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պես դաշնակից, որին աջակցելու համար զգալի միջոցներ են ծախսվում:

Միաժամանակ, Օբաման պատրաստակամություն է հայտնել համագործակցել Մոսկվայի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, եթե Սիրիայում հաջողվի իրականացնել «քաղաքական վերափոխում», այն է՝ Ասադի հեռացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29