ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր պետություններն անհանգստացած են

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետություններն անհանգստացած են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծումների կապակցությամբ եւ պայմանավորվել են համոզել Անկարային՝ հարգել միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է փետրվարին ԱԽ-ն նախագահող վենեսուելացի դիվանագետ Ռաֆայել Ռամիրեսը՝ ամփոփելով Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցության արդյունքները:

«Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին Սիրիայի մի շարք շրջաններում Թուրքիայի գրոհների կապակցությամբ»,- ասել է նա: Ռամիրեսի խոսքով՝ ԱԽ-ի անդամները «պայմանավորվեցին խնդրել Թուրքիային՝ հարգել միջազգային իրավունքը»: Պատասխանելով լրագրողներին հարցերին՝ նա հաստատել է, որ ԱԽ-ի բոլոր անդամներն անհանգստացած են Անկարայի գործողություններից: «Տարբեր չափով, բայց բոլորը համաձայնեցին, որ մտահոգված են»,- ասել է Ռամիրեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29