Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան համաձայնել է տեղափոխվել «ՊՍԺ»

Արգենտինացին այլևս չի ցանկանում խաղալ Անգլիայում:

«ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվածություն են ձեռք բերել` ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ: Դի Մարիան կդառնա «ՊՍԺ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Ֆրանսիայի չեմպիոնները պատրաստ են «մանկունյանցիներին» վճարել մոտ 60 մլն եվրո: Հնարավոր է, որ գործարքի մեջ մտնի նաև պաշտպան Գրեգորի Վան Դեր Վիլը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» անցած տարի 75 մլն եվրոյով «Ռեալ Մադրիդից» գնելով Անխել Դի Մարիային՝ մտադրություն չունի նրան վաճառել: Բայց Դի Մարիան այլևս չի ցանկանում խաղալ Անգլիայում, և անհաջող անցկացրած մրցաշրջանը կարող է էականորեն իջեցնել ֆուտբոլիստի գինը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 32 խաղում 27-ամյա կիսապաշտպանը խփել է ընդամենը 4 գնդակ և կատարել է 12 գոլային փոխանցում:

Արգենտինացին կարող էր անցած ամռանը հայտնվել Փարիզում, բայց, կապված ֆինանսական ֆեյր-փլեյի հետ, «ՊՍԺ»-ն չկարողացավ ձեռք բերել նրան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս