
Ցուցահանդես տիեզերքի սիրահարների համար

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի կունենա միջոցառում նվիրված «Սոյուզ»-«Ապոլոն» խորհրդաամերիկյան համատեղ օդաչուավոր տիեզերական թռիչքի իրականացման 40-րդ տարեդարձին:
Միջոցառումը կբացվի ՀՀ ԳԱԱ Նախագահի, Ամերիկայի և Ռուսաստանի դեսպանությունների ներկայացուցիչների, իսպանահայ աստղագետ Գարիկ Իսրայելյանի, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի, Հայաստանի ֆիլատելիստների միության փոխնախագահ Էդուարդ Կուրղինյանի ողջույնի խոսքերով:
Միջոցառումը ընդգրկում է ֆիլատելիստական ցուցահանդես, որը բաց կլինի 10:30-ից մինչև 15:00-ն: Մուտքն ազատ է:
Հայկական աստղագիտական ընկերություն