
Արազ Օզբիլիզը կարող է հեռանալ «Սպարտակից»

Մոսկովյան ակումբը հայ կիսապաշտպանի տեղափոխման մի քանի առաջարկ ունի:
Այս մասին ТАСС-ի թղթակցին պատմել է աղբյուրը, ով ծանոթ է իրավիճակին: «Այս պահին «Սպարտակն» Օզբիլիզի տրանսֆերի կապակցությամբ մի քանի առաջարկ ունի: Ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- հայտարարել է աղբյուրը:
2013 թ. Արազ Օզբիլիզը Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվել է «Սպարտակ»: Ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 28 հանդիպում և խփել է 3 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը