
Գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի պատճառով` Ռահիմ Սթերլինգը չի ցանկանում խաղալ «Լիվերպուլում»

Ռահիմ Սթերլինգը հիվանդության պատճառաբանությամբ մարզմանը չի ներկայացել:
Արձակուրդից վերադառնալուց հետո Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը երեքշաբթի անցկացրել է իր առաջին մարզումը, որից հետո կայացել է նրա հանդիպումը Բրենդան Ռոջերսի հետ: Խոսակցությունը տևել է 25 րոպե:
Մարզիչն իր մտադրությունն է հայտնել Սթերլինգին թիմում թողնելու մասին` բացատրելով, որ փողի ոչ մի պրոբլեմ չի լինի: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ թիմից հեռանալու իր ցանկության պատճառը փողը չէ: Նա իրականում ուզում է հեռանալ թիմից, որովհետև չի ցանկանում աշխատել Բրենդան Ռոջերսի հետ: Այս մասին գրում է Sky Sports-ը:
Երեկ Ռահիմ Սթերլինգը հիվանդության պատճառաբանությամբ մարզմանը չի ներկայացել: «Լիվերպուլը» նրա մոտ բժիշկներ է ուղարկել, և, եթե պարզվի, որ վինգերի գործողությունները «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու նպատակով կատարված սաբոտաժ են, ապա վերջինս կկրի կարգապահական պատասխանատվություն` խոշոր տուգանքի ձևով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը