Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին:

Մեր տեղեկություններով, գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցութոյւններ են ընթանում փոխանցման ժամկետների և ուղիների վերաբերյալ։ Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության։

Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են, որ Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար այն ՌԴ քննչական մարմնից միանգամից կփոխանցվի ՀՀ քննչական մարմնին, այլապես մինչև գործը ՌԴ դատախազությունը վերցներ քննչականից, այն փոխանցեր ՀՀ դատախազությանը, վերջինս էլ՝ ՔԿ-ին, հավելյալ ժամանակ կանցներ, և զննությունը կձգձգվեր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031