Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը տարիներ շարունակ կեղծ պետհամարանիշեր է տրամադրել քրեական հեղինակություններին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի և այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ:

Պարզվում է՝ դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր, դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, ովքեր դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով՝ տարբեր ապօրինություններ են թաքցրել կասկածելի բեռներ են տեղափոխել և գործարքներ ձևակերպել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031