Թվայնացման այս դարում դիմորդները «պատերի տակից» են ընդունելության միավորները ճշտում. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Դիմորդներն աոանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում։ Դիմորդները, բուհի ապագա ուսանողներն իրենց անունները փնտրում են կիզիչ արևի տակ, պետհամալսարանի ֆիգկուլտուրայի մասնաշենքի պատուհաններին, ժանգոտ ճաղերի հետետւմ, որտեղ փակցված են բուհի ընդունելության ցուցակները։

Թվայնացման այս դարում, երբ անգամ հեոավոր դպրոցներում համակարգիչ և համացանց կա, մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում։ Մի՞թե հնարավոր չէ կրթության և գիտության նախարարության կամ որևէ այլ կենտրոնացված ձևով որևէ կայքում տեղադրել այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ՝ հատկապես շրջաններից, միավորներն իմանալու համար չգան հասնեն մայրաքաղաք։
Կամ, եթե դժվար է էլեկտրոնային տարբերակով այն մատուցել՝ գոնե քաղաքակիրթ ձևով, ասենք՝ բուհի ներսում ստենդի վրա դրանք փակցնեն»։

Կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս