
Ստերլիգովի դեմ գործը հարուցվել է էքսցենտրիկ «Լեռնային Ղարաբաղի ու Երուսաղեմի թագուհի» Միլանա Գորենշտեյնի հայտարարության պատճառով

Էքսցենտրիկ իսրայելցի Միլանա Գորենշտեյնը կարծում է, որ գործարար Գերման Ստերլիգովն ու նրա փաստաբան Արթուր Հայրապետովն իրեն հրապարակավ վիրավորել են ու զրպարտել, հայտնում է LifeNews-ը:
Միլանա Գորենշտեյնը, ով իրեն համացանցում հայտարարել է Երուսաղեմի ու Լեռնային Ղարաբաղի թագուհի Մարիա 2-րդ, հայտարարել է, որ Ստերլիգովը իրեն անվանել է «խելագար կին»՝ կրկնելով իր փաստաբանի ասածները:
Որպես ապացույց համացանցում հրապարակվել է Ստերլիգովի հայտարարությամբ տեսագրությունը: Կոնֆլիկտի սկզբնապատճառ է եղել լրագրողներից մեկի հարցը՝ կապված ալրաղացի գործարքի օրինականության հետ:
Ավելի վաղ Միլանան խնդրել էր Լեռնային Ղարաբաղի դատախազությանը՝ անցկացնել հետաքննություն:
«Եղել են իրավաբանական հարցեր՝ կապված ալրաղացի գնման հետ, որը պատմական արժեք է՝ գնված զբոսաշրջիկի կողմից: Ես անգամ դիմել եմ դատախազություն: Ստերլիգովի մամլո ասուլիսին լրագրողներից մեկը գործարարին հարցրել էր՝ արդյոք նա գիտի իմ դիմումի մասին, ինչից հետո միլիոնատիրոջ փաստաբանը հրապարակավ ինձ վիրավորեց, նրա խոսքերը կրկնեց նաև Ստերլիգովը: Իմ բողոքն առաջին հերթին Հայրապետովի դեմ է: Ես փոխհատուցում եմ պահանջում»,-բացատրել է իսրայելուհին:
«Իսկ ինչո՞ւ է այդ կնոջը հարկավոր իմ ալրաղացը, նա չի՞ ասել: Արթուր Հայրապետովն ասում է, որ նա խելագար կին է, բայց ես տեղյակ չեմ»,-ասել էր Ստերլիգովը:
«ՎԿոնտակտե» սոցցանցում «ՀակաՍտերլիգով» խմբի անդամ Մարիան հայտարարում է, որ վերջիններիս հայտարարություններն արատավորում են իր պատիվն ու արժանատպատվությունը:
Հիշեցնենք, որ Ստերլիգովի փաստաբանը հայտարարել է, որ իր ու Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության մեղադրանքով:
«Իսրայելի քաղաքացին հայտարարություն է ներկայացրել Մոսվայի դատական ատյաններից մեկը: Դատական գործընթացի ընթացքում կհետաքննվի՝ արդյոք կա քրեական հանցակազմ, մասնավորապես՝ զրպարտության մասով: Մենք կարծում ենք՝ գործը սարքովի է, որպեսզի խոչընդոտվի գործարարի՝ Լեռնային Ղարաբաղում ընտանիքի հետ վերամիավորմանը»,- LifeNews-ին հայտնել է Հայրապետովը:
ԶԼՄ-ների տվյալով՝ Ստերլիգովը հայցի պատճառով դժվարանում է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Տեսանյութը՝ այստեղ