Բաժիններ՝

Իրանը միջազգային քաղաքականության հարցում չի համագործակցի ԱՄՆ-ի հետ. այաթոլլա Ալի Խամենեի

Իրանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ միջազգային քաղաքականության հարցում, իսկ մասնակցությունը միջուկային ծրագրի բանակցությունների հարցում բացառիկ էր, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Խամենեին հանդես է եկել տոնական հեռուստաուղերձով՝ նվիրված մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա վերջանալուն:

Նա ընդգծել է, որ Իրանը նախկինի պես պատրաստ է հակահարված տալ «ինքնահավան» Միացյալ Նահանգներին, եթե վերջինս ագրեսիա դրսևորի: «Իրանը չի ցանկանում պատերազմ, սակայն եթե դա տեղի ունենա, խախտողը՝ ԱՄՆ-ը, կստորացվի»,-հայտարարել է Խամենեին:

Վերջինս ընդգծել է, որ անկախ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրից, իր երկիրը շարունակելու է աջակցել Սիրիային ու Իրաքին, պաղեստինցիներին, «Եմենի ու Բահրեյնի ճնշված ժողովուրդներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031