Բաժիններ՝

Բաթումում մոլորված հայ երկու փոքրիկ աղջիկների են հայտնաբերել

Բաթումի բնակիչները պարեկային ոստիկաններին հայտնել են, որ «պարող շատրվանների» մոտ 12 տարեկան երկու արտասվող աղջիկներ են գտնվում, ովքեր չեն հասկանում վրացերեն ու ենթադրաբար, կորել են:

Պարեկային ոստիկաններին դեռահասները կարողացել են միայն ասել, որ ավտոբուսով Բաթում են եկել Հայաստանից ժամանած խմբի հետ ու մոլորվել են, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Պարեկային ոստիկանության աշխատակիցները Բաթումում ստուգել են միջազգային համարանիշներով ավտոբուսները, ինչի արդյունքում «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ հայտնաբերել են Հայաստանից եկած ավտոբուսը, որում գտնվել են Երևանից հյուրախաղերի եկած անսամբլի անդամները:

Անսամբլի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք Քոբուլեթիից էքսկուրսիայի են եկել Բաթում ու քաղաքը դիտելիս էլ աղջիկներին կորցրել են: Իրենք փորձել են սեփական ուժերով գտնել երեխաներին, սակայն ապարդյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031