
«Աշխարհի լավագույններին այդպես չեն ծեծում». Լեյլա Ալի

Եթե դու բոլորից լավն ես, դու չես կարող թույլ տալ ծեծել քեզ այնպես, ինչպես Ռոնդա Ռոուզին թույլ տվեց Հոլլի Հոլմին անել դա, վստահ է բռնցքամարտի լեգենդի դուստրը:
«Ես ծանոթ եմ Հոլլի Հոլմի հետ: Նա տաղանդավոր բռնցքամարտիկ է, Աշխարհի չեմպիոն, նա փորձ ունի ММА-ում, և ակնհայտ է, որ հիմար չէ: Ես ուրախ եմ նրա համար և հուսով եմ, որ նա կկարողանա իր կարիերան նոր մակարդակի բարձրացնել:
Ես նույնիսկ չեմ ուզում խոսել Ռոուզիի մասին, որովհետև չափից շատ կարող եմ ասել, բայց եթե դու լավագույնն ես աշխարհում, ապա քեզ այդպես չեն ծեծում ուժերիդ ծաղկման ժամանակ: Ես կարծում եմ, որ նրան չարժե Հոլմի հետ ռևանշ-մենամարտ անցկացնել: Ես կարծում եմ, որ նրա հետ նույն բանը կպատահի, եթե ոչ՝ ավելի վատ»,- Ալիի խոսքերը մեջբերում է TMZ-ը:
Ռուզին կրեց իր առաջին պարտությունը UFC-ում, Հոլմի հետ մենամարտում` ենթարկվելով ծանրագույն նոկաուտի և կորցնելով չեմպիոնական տիտղոսը:
Լեյլա Ալին ավարտել է կարիերան` լինելով Աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը