Բաժիններ՝

Հնդկաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի հայկական կտավներով վանք. ira-news.com

Չեննայ քաղաքի (մինչև 1996թ.՝ Մադրաս) Տամիլ Նադու շրջանում՝ Սուրբ Ֆոմայի բլրի գագաթին, հայտնաբերվել է կաթոլիկ վանք՝ կառուցված 1523թ., որի խորանն ու պատերը հայկական գրերով են ծածկված:

Թեև շատ աղբյուրներ վաղուց գրում էին Սուրբ Ֆոմայի բլուրում հայկական հետքերի առկայության մասին, բայց միայն 2012թ. Ռուբեն Հինի խմբին առաջին անգամ հաջողվեց վանքի ներսում ֆոտո և վիդեո նկարահանումներ իրականացնել:

Ինչպես պարզվել է, կաթոլիկ կառույցը երկար ժամանակ ֆինանսավորվել է 18-րդ դարի հայ վաճառականների կողմից, որոնց թվում էր նաև հայտնի Պետրոս Ոսկանը: Հայ նկարիչները նաև պատկերել են 12 առաքյալներին՝ կտավի ներքևում ստորագրելով հայերեն լեզվով: Տեղացի քահանաները համոզված էին, որ դա հին հնդկական բարբառ է:

Այժմ վանքի բակում հնագիտական հետազոտություններ են անցկացվում: Հայկական խաչերի կողքին հայտնաբերվել են նաև պարսկերեն մակագրությամբ հուշարձաններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս