Լիոնել Մեսսին պատրաստ է տեղափոխվել անգլիական ակումբ
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, անգլիական 3 ակումբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հարձակվողն ինքը գերադասում է խաղալ և ապրել Լոնդոնում:
Հաղորդվում է, որ արգենտինացու աշխատավարձը Անգլիայում կկազմի շաբաթական մոտ 600 հազար ֆունտ:
Մեսսին պատրաստ է փոխել ակումբն իսպանական ոստիկանության հետ կապված հարկային սկանդալի պատրճառով: Ֆուտբոլիստին բազմիցս մեղադրել են հարկերը վճարելուց խուսափելու մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը