Բաժիններ՝

15 տարի հավաքականը գլխավորելուց հետո Մորտեն Օլսենը հեռացավ

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Եվրո-2016-ի անցումային խաղերում Շվեդիայի ընտրանուն պարտվելուց հետո հրաժարական է տվել:

«Ես արդեն ֆուտբոլիստներին հայտնել եմ, որ համատեղ աշխատանքն ավարտված է: Այս աշխատանքը շարունակելու որևէ իմաստ չկա: Վերջին ամիսներից հետո հիասթափություն է առաջացել: Ես չեմ կարողանում գտնել ֆուտբոլիստների համար լավագույն խաղը: Դրա պատասխանատվությունն իմն է»,- նշել է Օլսենը:

Մորտեն Օլսենը Դանիայի հավաքականը գլխավորում էր 2000 թվականից: Այդ ընթացքում հավաքականին երկուական անգամ դուրս է բերել Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս