Հունգարիայի իրավապահները ձերբակալել են մի ավտոմեքենա, որը շարժվել է երկրի մայրաքաղաք Բուդապեշտի ուղղությամբ: Մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ ու զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, խլացուցիչներ:
2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը ասաց «Վաշինգտոն փոստ» թերթին. «Զինյալների մեծ մասը, որ մեզ միացել էր պատերազմի սկզբին, եկել էր Թուրքիայի տարածքով, այդ նույն ճանապարհով էին գալիս նաև սարքավորումներն ու զինամթերքը»:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ Նորք Մարաշում հայտնաբերված և զինաթափված ահաբեկչական խմբի մեջ սփյուռքահայեր են եղել։ Բացի դա, նույն տեղեկությունների համաձայն ահաբեկչական գործողություններ նախապատրաստող հանցախումբը առնչություն ունի գործող քաղաքական ուժերից մեկի հետ։
Երևանի Նորք-Մարաշի 9-րդ փողոցը, որտեղ ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ-ն վնասազերծել է 10 զինված մարդու, այս պահին ամբողջությամբ փակ է:
«Կառավարությունն ունի քաղաքական կամք: Քաղաքական կամքն իր դրսևորումներում տարբեր ձևերով է արտահայտվելու: Դուք դրա ականատեսը լինելու եք»,- այս մասին այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադաության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Թուրքիայի ԶՈւ կողմից խոցված ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի երկրորդ օդաչուին հայտնաբերել ու տարհանել են սիրիացի զինվորականները:
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց, որոնց մեջ եղել են արտասահմանցիներ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է որակապես ու քանակապես ուժեղացնել հարձակումները ԴԱԻՇ-ի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Դա չի նշանակում, որ ես քննադատում եմ Գերմանիային: Գերմանիան արել է իր ընտրությունը, սակայն այն պետք է գիտակցի իր պատասխանատվությունը»,- նշել է Վալսը լրագրողների հետ զրույցում:
Երեկ մամուլում շարունակվում էին նորանոր մանրամասներ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նորածնի մահվան մասին։ Մասնավորապես, նշված բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է հղիության 36-րդ շաբաթում գտնվող 25-ամյա կնոջ մոտ կատարել խթանում և ծննդալուծում։
Վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում:
Առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած սպանությունը, նախնական տեղեկություններով, կատարվել է որսորդական հրացանով։
Գագիկ Ծառուկյանն այսօր դառնում է 59 տարեկան: Արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Պրահայում, ՀԱՕԿ պատվիրակությամբ` մասնակցելու ՄՕԿ-ի համաժողովին: Կվերադառնա՞ ծննդյան օրն այստեղ նշելու, հարցրինք նրա մերձավորներից մեկին:
Երկուշաբթի օրը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարին, շատ ավելի հակահայ է, քան 20 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը:
Ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի,որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։
Երբ դիմակավոր ավազակները տուն մտան, թոշակառու ամուսինները քնած էին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված: Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ: «Ժողովուրդը» արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները եւս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել: Ի՞նչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտա՞նգ է սպառնում:
Ռուսաստանին ու Թուրքիային հարկավոր է ուղիղ երկխոսություն սկսել, դա կօգնի խուսափել երկրների միջև լարվածության էսկալացիայից՝ կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է այն մասին, որ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, որը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից, խախտել է Թուրքիայի օդային տիրույթը, հայտնում է Reuters-ը:
Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադի Ալիզադեին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Շուկատ Ղուլամ-Նաբի Ամինզենի հետ, 2015թ. հոկտեմբերի 6-ին ժամը 18:00 սահմաններում ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ-թուրքական պետական սահմանի նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան, որտեղ բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակօցների կողմից»:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կրկին ռեկորդ է սահմանել: Սերբ թենիսիստն առաջինն է, ում հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում վաստակել 20 մլն դոլարից ավելի:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել անառակաբարո գործողություններ կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրություն է տվել ակումբում տիրող իրավիճակի մասին:
Մանդալան մոգական նկար է, որը բուդդայականներն օգտագործում են իրենց գիտակցության մեջ պրոբլեմների վերացման համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարո՞ղ եմ մեղքերս խոստովանել Ռուս Ուղղափառ եկեղեցում և թողություն ստանալ՝ լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամ: