168.am-ի տեղեկություններով՝ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և գործն ուղարկվել է դատարան:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 15.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Լիլյա Ա.-ն:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) տեղեկացրել է իր կողմից ավելի վաղ հայտարարված՝ Թուրքիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մորատորիումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով քրդամետ հեռուստաալիքներին ու գործակալություններին:
Human Rights Watch-ը Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին է ներկայացրել Ադրբեջանում տիրող վիճակի մասին հուշագիր, որը այդ երկրում տիրող իրավիճակի մասին հաշվետվություն է ներկայացնում, հայտնում է contact.az-ը:
Անոնիմուսների ամենամյա 3-րդ երթը` Երևանի փողոցներով:
Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք ավելի վաղ հանդես էին գալիս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերում, նոր կուսակցություն են ստեղծել, հայտնում է Interfax-ը:
Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել:
Մասնաճյուղն աշխատելու է «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի:
Ֆրանսիան որոշել է հետևել Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների օրինակին ու կասեցրել է ավիահաղորդակցությունը եգիպտական Շարմ-էլ-Շեյխի միջև, քանի որ կարծում է, թե հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանված ինքնաթիռում ռումբ է պայթել: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Ընդհանրապես բիզնեսը պետք է բողոքի. երբ որ Հարկայինից չբողոքի, իմացեք, որ հարկային մարմինը լավ չի աշխատում: Կարևորն այն է, թե այդ բողոքի իմաստը, բուն էությունն ի՞նչ է, տրամաբանակա՞ն է, ճի՞շտ է, թե՞ սխալ: Տնտեսվարողն ասում է՝ ինձ տվեք լայն իրավունքներ, բայց ինքն իր պարտականությունները չկատարի, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի»:
Այն կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է:
ԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանները գնդակահարել են 6 տարեկան մի երեխայի ու ծանր վիրավորել նրա հորը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Ոսկեհատ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1994 թ. ծնված Սմբատ Ս.-ին:
Ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել «Շառլ դե Գոլ» ավիակրի գլխավորությամբ նավեր ուղարկել, որոնք կմասնակցեն ԴԱԻՇ-ի դեմ մղվող օպերացիաներին, ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներից հետո:
«Ընդդիմության միասնական շտաբը» տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Բուժական գյուղում նախապես ծրագրված քարոզչական հանդիպումը հետաձգվել է:
ՀՀ ԱԳՆ դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ուգանդայում և համատեղության կարգով Հարավայում Սուդանում ՌԴ դեսպանության միջոցով (նստավայրը՝ Ուգանդա) Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների փաստաթղթերի տրամադրման և աճյունների տեղափոխման հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելու հետ:
Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառը, որի հետևանքով մահացել է Հայաստանի 8 քաղաքացի, եղել է ղեկին քնած վարորդը, այսօր հայտարարել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։
Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցի շրջանակում մեկնել է Վրաստան, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
«Արմյանսկիյ Ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում
Ներկայում հիմքեր չկան հնչեցնելու А321-ի կործանման թեկուզ մեկ վարկած որպես առավել հավանական, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռոսավիացիան» ուսումնասիրում է ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Սա այն անհավանական պահն է, երբ ողջ մնացած երեխան դուրս է բերվում Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան կործանված բեռնատար ինքնաթիռից, գրում է The Daily Mail-ը։
Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է Անկարայի պլանների մասին՝ մոտ օրերս ռազմական օպերացիա սկսել ԴԱԻՇ-ի դեմմ հայտնում է Anadolu գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն ՀՀ առողջապահության նախարարության «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:
Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:
Ռոջեր Ֆեդերերը, ով մեկնարկեց Փարիզի Մասթերսը, Անդրեաս Սեպպիի նկատմամբ տարած հաղթանակով (6:1, 6:1), կիսվել է իր մրցաշրջանի մասին տպավորություններով:
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու: