Բաժիններ՝

««Ուիմբլդոնում» և US Open-ում հաղթելուց հետո տարվա լավագույն թենիսիստ պետք է ճանաչել Նովակին». Ռոջեր Ֆեդերեր

Ռոջեր Ֆեդերերը, ով մեկնարկեց Փարիզի Մասթերսը, Անդրեաս Սեպպիի նկատմամբ տարած հաղթանակով (6:1, 6:1), կիսվել է իր մրցաշրջանի մասին տպավորություններով:

«Ես կարծում եմ, որ լավ մրցաշրջան անցկացրեցի: Բայց, ինչպես ես արդեն նշել եմ, «Ուիմբլդոնում» և US Open-ում հաղթանակներ տանելուց հետո տարվա լավագույն թենիսիստ պետք է ճանաչել Նովակ Ջոկովիչին: Ես նվաճել եմ 6 տիտղոս և 2 անգամ հաղթել եմ Նովակին: Եվս 2 անգամ սաղավարտների ժամանակ խաղացել եմ եզրափակչում: Ես հիմա գերազանց վիճակում եմ:

Ինձ դուր եկավ այս տարին: Եվ հիմա ես մոտիվացիա ունեմ ամփոփիչ մրցաշարի համար: Հուսով եմ, որ վստահությունը ձեռք բերած Բազելի հաղթանակի շնորհիվ, կօգնի ինձ նաև այս շաբաթ Փարիզում»,- 34-ամյա շվեյցարացու խոսքերը մեջբերել է ATP-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս