Թուրքիան պլանավորում է օպերացիա սկսել ԴԱԻՇ-ի դեմ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է Անկարայի պլանների մասին՝ մոտ օրերս ռազմական օպերացիա սկսել ԴԱԻՇ-ի դեմմ հայտնում է Anadolu գործակալությունը:

«Մենք պլանավորում ենք օպերացիա սկսել ԴԱԻՇ-ի դեմ մոտ օրերս: Մենք կլուծենք այդ խնդիրը: Դրա հետ միասին, սիրիական հարցը սպասում է իր որոշմանը: Այն պետք է որոշվի ժողովրդավարական սկզբունքների շրջանակում»,- հայտարարել է Սինիրլիօղլուն՝ հանդես գալով Էրբիլում անցկացվող «Մերձավոր արևելքի ապագան» համաժողովին:

Թուրք նախարարը չի ընդգծել, թե որտեղ հատկապես տեղի կունենա օպերացիան ու արդյոք դրան կմասնակցեն ցամաքային ուժեր: Սինիրլիօղլուն հիշեցրել է, որ ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է իրականացնում Թուրքիայի դեմ ու հավելել է, որ Անկարան օգնելու է Իրաքին ու այնտեղի քրդական ինքնավարությանը՝ պայքարել այդ ահաբեկչական կազմակերպության դեմ:

«ԴԱԻՇ-ը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Թուրքիան կաջակցի Իրաքին ու Իրաքի քրդական ինքնավարությանը դրա դեմ պայքարում: Դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ոչնչացվեն բոլոր ահաբեկչական կազմակերպությունները»,- հայտարարել է թուրք նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս