Բաժիններ՝

Կրեմլը «սպեկուլյացիաներ» է որակել А321-ի կործանման մասին վարկածները

Ներկայում հիմքեր չկան հնչեցնելու А321-ի կործանման թեկուզ մեկ վարկած որպես առավել հավանական, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա համոզմամբ՝ վարկածներ կարող է հնչեցնել միայն հետաքննությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հետաքննությունից մենք դեռ ոչ մի հայտարարություն չենք լսել: Ցանկացած այլ նման առաջարկ կրում է անհավանական տեղեկության կամ ինչ-որ սպեկուլյացիաների բնույթ: Եթե կան ինչ-որ ավելի լուրջ տվյալներ, ապա մենք հուսով ենք, որ դրանք, ով էլ որ ունենա այդ տվյալները, կներկայացնի հետաքննությանը»,- հայտարարել է Պեսկովը:

Չնայած դրան՝ ներկայում չի կարելի բացառել որևէ վարկած, ասել է նա: Պեսկովը նաև մեկնաբանել է Բրիտանիայի որոշումը՝ ժամանակավորապես հետաձգել Եգիպտոս թռիչքները աղետին ԴԱԻՇ-ի մասնակցության հնարավոր առնչությամբ:

«Դա Բրիտանիայի ինքնիշխան որոշումն է թռչել կամ չթռչել ինչ-որ տեղ: Ռուսական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել»,- ընդգծել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս