
ՖԻՖԱ-ն կարող է զրկվել գլխավոր հովանավորից

Daily Telegraph-ը հայտնում, որ Visa ընկերությունը պատրաստ է վերանայել ՖԻՖԱ-ի հետ հովանավորչական պայմանագիրն այն դեպքում, եթե գոհ չլինի ընկերությունում կատարվելիք փոփոխություններից: Աղբյուրի տեղեկություններով, ՖԻՖԱ-ից դժգոհ են նաև Coca-Cola ընկերությունում:
Ավելի վաղ այս կազմակերպությունները պահանջում էին ՖԻՖԱ-ի գործող նախագահ Բլատերից՝ անհապաղ հրաժարական տալ:
ՖԻՖԻ-ի նախագահի նոր ընտրությունները կկայանան 2016-ի փետրվարին: ՖԻՖԱ-ն արդեն հրապարակել է 8 թեկնածուների ցուցակը:
Սիրարփի Աղաբաբյան