Բաժիններ՝

Ինչ կտրականապես չի կարելի նվիրել 2016թ. Ամանորին

Նոր տարվա անբաժանելի մաս են կազմում նվերները, որոնց անհամբերությամբ սպասում են ոչ միայն փոքրերը, այլ նաև մեծերը: Եվ ինչքան որ դրանք անսպասելի են և օրիգինալ, այնքան ավելի հետաքրքիր է նվիրել և նվեր ստանալ:

Վերջին տարիներին մարդիկ ավելի հաճախ նվերներ են ընտրում, որոնք կապված են այդ տարվա սիմվոլի հետ: Եվ նրանց օգտակար կլինի իմանալ, թե ինչ է կարելի նվիրել 2016թ. Ամանորին և ինչ կտրականապես չի կարելի, որպեսզի խուսափեն տարվա սիմվոլի անբարեհաճությունից և անհաջողություններից:

Իսկ սկզբում մի քանի խոսք, թե ինչպիսի նվերները դուր կգան Հրե Կապիկին` 2016թ. հովանավորին:

Տարվա այս սիմվոլն առանձնանում է հետաքրքրասիրությամբ, շարժունությամբ և անհամբերությամբ, սիրում է վառ և օրիգինալ բաներ, մեծ նշանակություն է տալիս ընտանեկան հարաբերություններին:

Անխոս, Հրե Կապիկին դուր կգան յուրաքանչյուր նվերներ իր պատկերով: Դա կարող է լինել ամեն ինչ: Օրինակ` նկարներ, օրացույցներ, սպասք, անկողնային պարագաներ և այլն: Երեխաներին կարելի է նվիրել խաղալիք կապիկ:

Շատ տեղին կլինի նվիրել սեփական ձեռքով պատրաստած ինչ-որ բան:

Դուք Ձեր նվերով կուրախացնեք ինչպես՝ նրան, ում նվիրում եք, այնպես էլ՝ տարվա հովանավորին, եթե Նոր տարուն ինչ-որ արտասովոր բան նվիրեք: Օրինակ` կանանց կարելի է նվիրել թանկարժեք զարդ, իսկ փոքր բյուջեի դեպքում` վառ բիժուտերիա: Տղամարդկանց կարելի է նվիրել գեղեցիկ դրամապանակ:

Երեխաները շատ կուրախանան, եթե նրանց քաղցրեղեն նվիրեք:

Ինչպիսի նվերներ չի կարելի նվիրել 2016թ. Ամանորին:

Բոլոր ժամանակներում մարդիկ հավատացել են այս կամ այն սնահավատությանը: Դրա համար նվեր ընտրելիս՝ հիշեք, արդյոք նա, ում պատրաստվում եք նվեր մատուցել, սնահավա՞տ է, թե՞ ոչ: Գոյություն ունեն նաև որոշակի սահմանափակումներ` կապված տարվա սիմվոլի առանձնահատկությունների և գերադասությունների հետ:

Մասնավորապես, Հրե Կապիկը չի ուրախանա յուրաքանչյուր տեսակի շղթայի համար: Այդ ոսկերչական իրը նրանց համար խորհրդանշվում է ազատության սահմանափակման հետ: Դրա համար 2016թ. ոչ կանանց, ոչ էլ տղամարդկանց չի կարելի շղթա նվիրել:

Հատկապես զգայուն են նվերների նկատմամբ տարեց մարդիկ: Նրանք խորհրդանշական ինչ-որ բան կարող են տեսնել այնտեղ, որտեղ դա իրականում չկա: Օրինակ` եթե նրանք նվեր ստանան փափուկ և տաք հողաթափեր, սրբիչ կամ մոմեր, ապա կարող են դա գնահատել՝ որպես կյանքից հեռանալու ակնարկ: Դրա համար էլ նրանց տրամադրությունը չգցելու համար ավելի լավ է նման բաներ չնվիրել:

2016թ. չի կարելի նաև ժամացույց նվիրել: Համարվում է, որ ժամացույցը բաժանություն է խորհրդանշում: Իսկ տարեց մարդիկ սա նույնպես ընդունում են՝ որպես կյանքից հեռանալու ակնարկ: Չի կարելի նվիրել նաև սուր առարկաներ, թաշկինակ և մարգարիտ:

Թվարկվածներից բացի է՞լ ինչ չի կարելի նվիրել 2016թ.:

Գումար: Բանը նրանումն է, որ այսպիսի նվերը կարող է անհաջողություն բերել այն մարդուն, ով դա մատուցում է: Համարվում է, որ այն մարդը, ով գումար է նվիրում, ինքը զրկվում է գումարից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս