Բաժիններ՝

Մթերքներ, որոնք կկարգավորեն ձեր ախորժակը

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, պարտադիր է հիշել, որ նիհարելու համար առաջնային պայման է ախորժակի կառավարումը: Այս դեպքում ձեզանից կպահանջվեն այնպիսի մթերքներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում: Իհարկե, նիհարելու նախապայմանների մեջ մտնում են նաև ֆիզիկական վարժություններն ու կարգավորված սնունդը, սակայն այս ամենն ապարդյուն կլինի, եթե չկարողանաք կառավարել ձեր ախորժակը:

Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կօգնեն կառավարել ախորժակն՝ այսպիսով նպաստելով ավելորդ քաշի վերացմանը:

Նուշ

Օրգանիզմն արտադրում է այնպիսի հորմոն, որը ճնշում է ախորժակը՝ օգտագործելով այն թթուները, որոնք առկա են նշի բաղադրության մեջ: Սա նշանակում է, որ նուշը ոչ միայն օգտակար մթերք է, այլև՝ օգնում է կառավարել ախորժակն ու ազատվել ավելորդ քաշից: Այնպես որ, կարող եք երեկոյան մի քանի հատիկ նուշ ծամել, որպեսզի կոտրեք քաղցը: Շատ կարևոր է նշի երկար ծամելը:

Ցիտրուսային մրգեր

Թուրինջ, լայմ կամ նարինջ ուտելով՝ օրգանիզմ եք ներմուծում մանրաթելեր, մեծ քանակությամբ ջուր և սննդարար տարրեր, որոնք օգնում են օրգանիզմին: Խուսափեք այս մրգերի հյութերից, քանի որ այդ ճանապարհով շատ սննդարար տարրեր անհետանում են:

Աղցաններ

Հազարի բաղադրության մեջ մտնող մանրաթելերն օգնում են օրգանիզմին կառավարել գլյուկոզայի դանդաղ հոսքը դեպի արյուն, ինչն էլ օգնում է ճնշել ախորժակը:

Վարսակ

Վարսակն ունի կարբոհիդրատներ, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում մարսվելու համար, ինչը նշանակում է, որ երկար ժամանակ ձեզ հագեցած կզգաք: Վարսակն ունի նաև մանրաթելեր, որոնք օգնում են խուսափել քաղցից:

Ապուր

Բանջարեղենային ապուրները նույնպես կօգնեն կարգավորել ախորժակը՝ առանց հավելյալ կալորիաներ տալու: Սակայն հիշեք, որ խոսքը գնում է միայն բանջարեղենային ապուրների մասին:

Շոկոլադ

Դառը շոկոլադն օգնում է երկար ժամանակ հագեցած զգալ:

Հատապտուղներ

Սև հաղարջը, ելակը, մոշը, կեռասը հարուստ են մանրաթելերով, ունեն հակաբիոտիկ հատկանիշներ, որոնք օգնում են օրգանիզմին: Փորձեք քաղցած ժամանակ մեկ բուռ հատապտուղներ ուտել և կզգաք, թե ինչպես է քաղցի զգացողությունը վերանում:

Բանջարեղենային հյութեր

Բանջարեղենային հյութերը պարունակում են մանրաթելեր և այնպիսի տարրեր, որոնք օգնում են մաքրել ամբողջ օրգանիզմը: Դրանք նաև կարգավորում են ախորժակը, քանի որ հասցնում են տեղեկացնել ձեր ուղեղին, որ քաղցած են մինչև որևէ բան ուտելը: Անհրաժեշտ է հիշել, որ բանջարեղենային հյութը պետք է խմել ուտելուց 20 րոպե առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս